Քրեական ենթամշակույթ կրող անձանց մասին օրենքի ընդունումից 5 տարի անց՝ առաջին քրեական հեղինակությունն է դատապարտվել ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ լինելով այսպես ասած՝ օրենքով գող Արման Կալուժսկիի խմբի անդամ, Արթուր Աղվանյանը մի դրվագով գումարներ է հավաքագրել՝ դրանք ՔԿՀ-ներ ուղարկելու համար, մեկ այլ դրվագով՝ վերադասից ստացել է վեճերը բռնության, առևանգման միջոցով լուծելու թույլտվություն: Գործով մեղադրյալ է նաև Արման Կալուժսկին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: