Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փակվում է Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ վերջինը երկրում: Միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին վստահեցրել է, որ չեն պատրաստվում խզել Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Վարշավա-Լյուբլին երկաթգծի վրա երկու դիվերսիա էր տեղի ունեցել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ դրանք կազմակերպել են ռուսական հետախուզական ծառայությունների հետ գործակցած Ուկրաինայի քաղաքացիներ։ Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Լեհաստանի հետ հարաբերությունները դեգրադացվել են, ինչն ափսոսանք է առաջացնում:
Դաշնության ԱԳՆ-ն էլ խոստացել է «հայելային արձագանք» տալ գլխավոր հյուպատոսության փակմանը և կրճատել Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: