Բուժհաստատությունները շարունակում են վերադարձնել պետպատվերով ծառայությունների դիմաց վճարած քաղաքացիների գումարները: Արդեն իսկ 1430 քաղաքացու վերադարձվել է 153,5 միլիոն դրամ: 2024-ին Պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ չնայած պետությունը վճարել է անձանց տրամադրված ծառայության դիմաց, սական շուրջ 15 հազար քաղաքացիներ գումարներ են նվիրաբերել բուժհաստատություններին: Վարչապետը հանձնարարել էր գտնել այդ մարդկանց ու վերադարձնել գումարները:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: