ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի աշխատակիցները սույն թվականի նոյեմբերի 3-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել են 2 հատ բոխի և 1 հատ հաճարենի տեսակի հատված ծառ։
Ծառայությունից հայտնում են, որ նշված փայտանյութը բեռնված է եղել «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի մեջ։
Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։