Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քիրսթեն Շույթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և WWF-ի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը, ընթացիկ բնապահպանական ծրագրերը և առաջիկա COP17 համաժողովի կազմակերպմանն ու բովանդակության ձևավորմանը առնչվող մի շարք նախաձեռնություններ։
Կողմերը մասնավորապես անդրադարձել են «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», ինչպես նաև էկոլոգիական միջանցքների ձևավորման ու զարգացման հեռանկարներին։
Տիկին Շույթը ներկայացրել է WWF-ի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին՝ COP17-ի հաջող նախագահությունն ապահովելու գործում:
Նախարարը բարձր է գնահատել WWF-ի ռազմավարական առաջարկները և ընդգծել, որ Հայաստանը COP17-ը կանցկացնի ներառականության և թափանցիկության սկզբունքներով։