Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է. Բրյուսելը Երևանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
Այն ներառում է 74 կետ, որոնց կատարումը ենթադրում է ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ: Կարևոր ուղղություններից են սահմանների, այդ թվում՝ միգրացիայի արդյունավետ կառավարումը, նաև ID քարտերի անվտանգությունը:
Անվտանգային 6 շերտերը կբացառեն փաստաթղթերի կեղծումը: Բիոմետրիկ կլինեն անձը հաստատող բոլոր փաստաթղթերը: Դիվանագիտականից բացի, կներդրվի նաև նոր տեսակի ծառայողական անձնագիր:
Պատասխանատուները ժամկետների մասին փակագծեր այս պահին չեն բացում, բայց վստահեցնում են՝ Հայաստանի քաղաքացիներին կտրամադրվի ԵՄ երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։