Արդյո՞ք խախտված է աղմուկի թույլատրելի չափը Երևանում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը գծում է Երևանի աղմուկի քարտեզը:
Աշխատանքները սկսվել են դեռևս 2018 թվականից , սակայն քովիդի ու պատերազմի պատճառով ընդհատվել են:
Հիմա չափագրումները վերսկսվել են տարբեր վարչական շրջաններում, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027-2028 թվականներին:
Քաղաքացիների մեծ մասը, որպես աղմուկի հիմնական աղբյուր, նշում է մեքենաներից լսվող երաժշտությունն ու ձայնային ազդանշանները:
Լրացուցիչ բարձրախոսների, ուժեղացուցիչների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը տրանսպորտային միջոցներում արգելող օրինագծին հավանություն տվեց խորհրդարանը:
Մասնագետները նշում են նաև առողջության վրա աղմուկի բացասական ազդեցության մասին: