Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել:
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը և դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքը, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան:
Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հրթիռային նման հարձակումներ տեղի են ունեցել նաև նախկինում։
Միջադեպից հետո ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, գրել է՝ Կիևում Բաքվի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութի ուսումնասիրությունը փաստում է, որ շենքի վրա ընկել է ուկրաինական Patriot համակարգի զենիթային հրթիռը:
Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել տեղի ունեցածին: