Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին:
Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու գործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։
Այդպիսով Հայաստանը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և գտնելու մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու բարոյական լուծումներ։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան