Ռուսաստանը հարվածել է Կիևին։ Մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, ջեռուցման անջատումներ են եղել: Վիրավորվել է առնվազն 25 մարդ, հայտնի է 3 զոհի մասին:
Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 250 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Ռոստովի, Օրենբուրգի և այլ մարզեր: Պենզայի, Սարատովի և Տամբովի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալով՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով վնասվել է Շեսխարիսի նավթամբարը:
Բարդ է իրավիճակը ռազմադաշտում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ թեժ մարտեր են գլխավորապես Կուպյանսկի, Լիմանի, Սևերսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի, Միրնոգրադի և Գուլյայպոլեի ուղղություններում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: