ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում փլուզված կամուրջը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Կապալառու կազմակերպության կողմից արդեն կատարվել են քանդման աշխատանքները։ Շինհրապարակ են բերվել կամրջի կոնստրուկցիոն տարրերը՝ նոր հեծաններ, մայթեր և այլն։ Ընդ որում, նոր հեծաններն ունենալու են ավելի մեծ կրողունակություն, քան նախկին հեծանները։
Նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են մեծ տեմպերով։