Կառավարությունն ընդունել է Հավաքական թիմերի մարզական կենտրոնը Սպորտի կառավարման կենտրոնին միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ որոշում:
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո ըստ անհրաժեշտության նախատեսվում է այն վերանորոգել՝ հավաքական թիմերի մարզման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել վերանորոգված մարզակառույցը իր իսկ նշանակությամբ:
Ըստ հիմնավորման՝ վերակազմակերպման գործընթացից հետո դիտարկվում է ընկերության աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունների շարունակական իրականացման հնարավորությունը վերակազմակերպված «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում: