Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ. հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Մեր երկրի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ խաղաղության հաստատմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի: Միրզոյանը Վրաստանում նաև այլ հանդիպումներ է ունեցել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան