Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ փառատոնի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Վերաբաշխվող գումարից 23030,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել 2025 թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 3-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության 14 քաղաքներում (Նյուրնբերգ, Քյոլն, Մանհայմ, Դորտմունդ, Վիսբադեն, Էսսեն, Ինգոլշտադտ, Էմդեն, Էրկելենց, Գյոպինգեն, Քեմպթեն, Ֆիլինգեն-Շվենինգեն, Բադ-Վիլբել, Աշաֆենբուրգ) նախատեսվող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 հյուրախաղային համերգների կազմակերպմանը։
Համերգների ծրագրերում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ նպատակ ունենալով նպաստել հայ կատարողական և հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանը և հանրահռչակմանը գերմանացի ունկնդրի շրջանում: 5000,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի կազմակերպմանը:
Փառատոնի կազմակերպումը զգալի ներդրում է մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: