Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող անելիքները:
Նախարարությունից հայտնում են, որ նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով.
-Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում,
-Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ,
-Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում,
-Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում,
-Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն,
-Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում,
-Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:
Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: