Միացյալ Նահանգներում ավարտվել է երկրի պատմության ընթացքում ամենաերկարատև շաթդաունը, որը շարունակվում էր 43 օր: Ներկայացուցիչների պալատը հաստատել է, այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենքը, որով կառավարության աշխատանքը կֆինանսավորվի մինչև 2026 թ. հունվարի 30-ը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կառավարությունն այժմ կվերսկսի իր բնականոն աշխատանքը:
Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից կասեցվել էին, շուրջ 1,4 միլիոն դաշնային աշխատողներ ուղարկվել էին հարկադիր պարապուրդի կամ աշխատում էին առանց վարձատրության: Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը ազդել էր ավիահաղորդակցության ոլորտի վրա, խնդիրներ էին առաջացել կարիքավորներին պարենային օգնությունով ապահովման ծրագրում, որից օգտվում է շուրջ 42 մլն մարդ:
Շաթդաունի պատճառ էին դարձել Դեմոկրատների և Հանրապետականների տարաձայնությունները առողջության ապահովագրության սուբսիդիաների/նպաստների շուրջ, որոնց ժամկետն ավարտվում է տարվա վերջին: Կողմերը պայմանավորվել են դեկտեմբերին քննարկել այդ հարցը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: