«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը նոյեմբերի 11-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային, փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
«Հարգելի՛ սպառողներ,
Նոյեմբերի 11-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կարող եք կատարել Ձեր վճարումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: