Իրանում ջրային ճգնաժամը սրվում է։ Երկրի իշխանությունը հայտարարել է, որ մայրաքաղաքում խմելու ջրի մատակարարումը գիշերային ժամերին կսահմանափակվի, որպեսզի հնարավոր լինի լցնել քաղաքային ջրամբարները:
Մայրաքաղաքի մոտակայքում գործում է առնվազն հինգ խոշոր ամբարտակ, դրանք ապահովում են մայրաքաղաքը խմելու ջրով: Պաշտոնական տվյալով՝ ամբարտակներում ջրի ծավալները հասել են վերջին հարյուր տարվա ընթացքում նվազագույն մակարդակին:
Ջրային ճգնաժամի սրման պատճառն արդեն մի քանի տարի շարունակվող երաշտն է: Այս տարվա ամռանը երկրում գրանցվել է վերջին 60 տարում ամենաուժեղ տապը, որն ուղեկցվել է նաև էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներով։
Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի բացառել, որ Թեհրանի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել: Իշխանությունները լրջորեն դիտարկում են մայրաքաղաքը Պարսից ծոցի ափ տեղափոխելու հարցը։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: