Դատարանը բավարարել է 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի աճյունը արտաշիրիմելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը, ինչին դեմ է եղել գործով միակ մեղադրյալ, Քոչարյանի նախկին թիկնապահներից՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը:
Արտաշիրիմում քննչական գործողությանը կարող են մասնակցել դատախազը, տուժողներն ու գործով մեղադրյալը, նաև 7 փորձագետ՝ պարզելու գլխավոր հարցի պատասխանը՝ ինչ վնասվածքների հետևանքով է մահացել Պողոսյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: