ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնել է Սիմոնյանը՝ տեղեկացնելով.
«Մի քանի հազար կեղծ ռեակցիաներ են լցվել: Դե ինչ, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս զգուշացնող հայտարարություն ունի:
«Սիրելի ժողովուրդ, իմ անունով կեղծ հաշիվներ են բացվում տարբեր հավելվածներում և մարդկանց նամակներ են գրում. դա ես չեմ, խնդրում եմ անտեսել»,- գրել է պատգամավորը:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել, հնարավոր է՝ քաղաքացիները ստանան հաղորդագրություններ:
«Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։
Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։
Խնդրում եմ՝
- Չպատասխանել նման հաղորդագրություններին,
- Չսեղմել հղումների վրա,
- Չտրամադրել անձնական տվյալներ։
Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»,- գրել է նա։