Շաբաթվա ընթացքում թեժ էին Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումները:
Եկեղեցին այսօր քաղաքական միավոր է դարձել: Արձանագրում ու ափսոսանք է հայտնում բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
Տեր Արամից հետո կարգալույծ համարվեց նրա մատուցած պատարագին մասնակցած մեկ այլ հոգևորական ևս: Այդուհանդերձ, քիչ չեն Հովհաննավանքի քահանային աջակցող հոգևորականները:
Նրանց շարքում, ի դեպ, նաև եպիսկոպոսներ կան: Բալթյան երկրների թեմի առաջնորդը, օրինակ՝ համարում է, որ Տեր Արամի մատուցած կարգը բոլոր կանոններով պատարագ է:
Վազգեն Սրբազանը խնդրի լուծման ճանապարհ է համարում երկխոսությունը, այնինչ, Հակոբ Մովսեսի համոզմամբ՝ եկեղեցուն թույլ չեն տալիս զրուցել:
Տեսակետները, այդ թվում՝ Մայր Աթոռի, լսել է Իրինա Մկրտչյանը։