Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նոյեմբերի 12-14-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ)՝ միջազգային առաջատար ընկերությունների հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական և արդյունաբերական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Որոշումը նոյեմբերի 7-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։