ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը:
ՀՀ գլխավոր դատախազությունից
1lurer.am-ին տեղեկացրին, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ին ձերբակալվել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել էր կոմիտեն: