ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի:
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդությանը: Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
Դատախազությունից հրաժարվեցին միջնորդության բովանդակությունը հրապարակել՝ որպես պատճառ նշելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի ապահովումը: