Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հրահանգել է Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և համապատասխանաբար փոխել կրակ բացելու հրահանգները՝ պետության անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:
Կացը նշել է, որ ԱԹՍ-ների միջոցով զենքի մաքսանենգությունը Գազայում պատերազմի մի մասն է և նախատեսված է Իսրայելի թշնամիներին զինելու համար, հետևաբար, պետք է ձեռնարկվեն դա կանխելուն ուղղված բոլոր քայլերը։
«Յուրաքանչյուր ոք, ով մուտք կգործի արգելված տարածք, կտուժի», - նշել է Կացը։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան