Ծանրամարտի ընտրանու վերջին անդամները վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններնում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել:
Առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:
Մրցաշարի լավագույն ծանրորդներն են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը: