Էլեկտրոնային ծանուցման նոր ամբողջական համակարգ է ներդրվում: Օրինագիծն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է արդարադատության նախարարը: Ձայների 3 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Դրական է եղել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը հունվարի 27-ը hայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագծի վերաբերյալ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան