Ազգային ժողովի փոխնախագահը կրկին արձագանքել է հայկական տեղանունների շուրջ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ եթե ժամանակագրորեն հետ գնանք՝ Հայաստանի համար տեղանունների մասով վիճակը շահավետ կլինի, բայց հետ գնալ պետք չէ, այլ պետք է պահպանել և ամրապնդել խաղաղությունը: Իսկ խաղաղությունը, ըստ նրա, Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումն է Հայաստան:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան