Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարությանը ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Ծրագրով նախատեսված են մի շարք առանցքային գործողություններ՝
-մարդու իրավունքների պաշտպանության և իրավահավասարության ապահովման,
-կոռուպցիայի դեմ պայքարի,
-անձնական տվյալների պաշտպանության,
-քրեական վարույթներով իրավական օգնության,
-քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման և այլ ոլորտներում։
Տիկին Կարապետյանը ընդգծել է՝
-արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ սահմանված ուղղություններով,
-նախարարությունը պատրաստ է ապահովել ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արագ իրականացումը՝ սերտ համագործակցությամբ գործընկեր կառույցների և Եվրոպական միության հետ։
Յոհաննես Լուխներն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հանձնառությունը բարեփոխումների իրականացման հարցում։
Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանելու փորձագիտական խմբեր՝ գնահատելու իրականացվող քայլերի ընթացքը։