Երևանի պատմական Կարմիր կամրջին հարակից հին բերդի պարիսպը լուսավորվել է: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:
Տեղադրված 45 գեղարվեստական լուսատուները գիշերային ժամերին հնարավորություն են տալիս վայելելու պատմական այս տարածքի ճարտարապետական գեղեցկությունը:
Երևանի ամենահին կամուրջը համայնք-մասնավոր գործակցությամբ ամբողջությամբ վերականգնվել է: