Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են հունվարի 1-ից ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության մեխանիզմները: Նախարարը պարզաբանել է, որ փաթեթում ներառվել են այն ծառայությունները, որոնք կյանք փրկող են, մարդկանց զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերել հիվանդությունները:
Փաթեթի տարեկան արժեքը կազմելու է 129 600 դրամ: Սոցիալական խմբերի համար կվճարի պետությունը: Մշակվել են մեխանիզմներ, որ 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները ևս մեծ բեռ չզգան:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան