Տեր Տարոն քահանա Հունանյանը կանչվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Պարզաբանվել է, որ նա մասնակցել է Հովհաննավանքում տեր Արամի մատուցած պատարագին: Հանդիպումից հետո Հաղարծնի հոգևոր հովիվը հայտնել է, որ պահանջել են հանձնել հեռախոսը, ինքն էլ հրաժարվել է, որ այդ կազմով հանձնախումբը քննի իր ծառայողական ու անձնական հարցերը, նշել՝ հանձնախումբը նախ պետք է քննի իր կարգապահական հարցերը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան