Վանաձորում փլուզման հետևանքով կա զոհ, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։