Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունները մոտենում են ավարտին: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Նախավերջին մրցումային օրը եզրափակվել է երիտասարդների գերծանր քաշային ծանրորդների պայքարով:
Հայաստանի ընտրանու անդամ Վարդգես Մարգարյանը պոկեց 162 կգ, սակայն անհաջող մասնակցեց հրման վարժությանը: