Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման հերթական փոփոխությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:
Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման: