Հաստատել ենք շուրջ 5 մլրդ դրամ բյուջեով ներդրումային ծրագիր, որի շրջանակներում Փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ընթացիկ տարում՝ մինչև նոյեմբերի ավարտը, նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ-փրկարական տրանսպորտային միջոցի և 10 արագ արձագանքման փրկարարական ավտոմեքենայի հատկացում ՓԾ-ին:
Ամբողջովին վերանայվել է նաև փրկարար ծառայության համազգեստը, և ձեռք են բերվել մի շարք գործիքներ, որոնք հեշտացրել են ՓԾ կյանքը ընդհանուր պրոցեսների կազմակերպման տեսանկյունից»,- ասաց նա: