Ունենք ՃՏՊ-ների որոշակի աճ՝ 10,7 տոկոսով, միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք զոհերի թվի նվազում նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ, 43-ով նվազել են զոհերը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին 9 ամիսների վիճակագրությունը:
«Իհարկե, սա ցույց է տալիս ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց, կարծում եմ՝ ՃՏՊ-ների թվի աճը, այսինքն՝ ինքնին գոյությունը ՃՏՊ-ների, դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ:
Մենք այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն՝ շարունակելու իրազեկման միջոցառումները թե՛ վարորդների, թե՛ երթևեկության մնացյալ մասնակիցների շրջանում, որովհետև ՃՏՊ-ների նվազման պիտի նաև գանք ընդհանուր վիճակագրական պատկերում, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել, ընդհանուր առմամբ, իրավիճակը»,- ասաց նա: