Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել.
«Հեծանվային լուսաբացը Փարիզում»:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, հանդես եկել ելույթով:
Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի անունից
ընթրիքի է մասնակցել՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների:
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: