Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի անունից ընթրիքի է մասնակցել՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, հանդես եկել ելույթով:
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։