Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը դարձավ չեմպիոն, Սեյրան Խուդանյանը` փոխչեմպիոն:
Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է։
Ազգային թիմից Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավել է երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է։