ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության 100 և Փրկարար ծառայության 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկել են որոնողական ծավալուն աշխատանքներ: