Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիրի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել: Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի, երկրաշարժից տուժել է 19 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։
Նահանգի Սինդիրգի շրջանում ուսումնական գործընթացը մեկ օրով դադարեցվել է։