Վարդան Ղուկասյանը լրագրողների հարցրեին պատասխանելիս հրապարակայնորեն կոչ է արել հրաժարվել ՀՀ ինքնիշխանությունից: Քննչական կոմիտեի պաշտոնյան այսպես է բացատրում Գյումրիի՝ լիազորությունները կասեցված քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքը, ընդգծում՝ հետագայում նա իր այդ հայտարարությունը վերահաստատել է:
Ղուկասյանի պաշտպանական կողմը, մինչդեռ կարծում է, որ նրա հայտարարությունը ոչ թե կոչ է, այլ կարծիք: Ղուկասյանը ներկայում կալանքի տակ է կաշառքի գործով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան