Հոկտեմբերի 26-ին,` ժամը 20։55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 27-ին, ժամը 00։50-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր։