Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Սասունիկի նորակառույց դպրոցի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:
Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է.
«Փտած, նեխած պատերի փոխարեն հիմնովին նոր շենք՝ ճարտարապետական ժամանակակից լուծումներով․ Սասունիկի նորակառույց դպրոցը մարզում եզակի է։
Նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ ձմեռային այգի, ամֆիթատրոն, կանաչապատ բակ, բացօթյա մարզադաշտ և այլն։
Մեր երեխաները արժանի են լավագույնին․ բարով վայելեք»: