Տալլինն աջակցում է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերին, հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաքնան: Նրա խոսքով՝ էստոնական կողմը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն համագործակցության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Նրա խոսքով՝ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը դրական ազդակ է, որը վկայում է, որ կողմերը հանձնառու են հարաբերությունների կարգավորմանը:
Ըստ նախարարի՝ Էստոնիան ԵՄ շրջանակում կշարունակի աջակցել այն նախագծերին, որոնք ուղղված են տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը և վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ TRIPP նախագծին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան