Հերթական նիստերի օրակարգը սպառելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել ու հավանության են արժանացել հարկային օրենսգրքում, «Դատական դեպարտամենտում ծառայության» և «Տեսալսողական մեդիայի» օրենքներում փոփոխությունները: Դրանցից մեկով, օրինակ, ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, իսկ բարեկամների միջև՝ մինչև 300 հազար դրամը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան