Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները հաճախ են հանդիպում-քննարկումներ ունենում: Նրանց ձևակերպմամբ՝ դա կոչվում է երկրորդ շերտի դիվանագիտություն: Մասնագետները փորձում են աջակցել բանակցություններին, ավելացնել երկու կողմի միջև փոխվստահությունը: Փորձագետների վերջին հանդիպումը նախորդներից տարբերվել է նրանով, որ անցկացվել է ոչ թե երրորդ երկրում, այլ՝ Հայաստանում: Մասնագետները պայմանավորվել են շարունակել շփումները:
Մանրամասները՝ տեսանյութում: