Հասմիկ Սաֆրազբեկյանը հոկտեմբերի 20-ից ազատվել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Այս մասին որոշումն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն կազմակերպության փոխտնօրեն Էմմա Առաքելյանին։