Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: